Ադրբեջանում Իրանի և Իսրայելի դեսպանները «սիրալիրություններ» են փոխանակում սոցցանցերում
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մեկնաբանել է Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի սպառնալից գրառումը, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իրանական ռեժիմի դեսպանին» ուղղված իսրայելցի դիվանագետի գրառումն առաջարկում է «անվճար խորհրդատվություն պրոֆեսիոնալից». «Եթե ցանկանում եք, որ ձեզ լուրջ վերաբերվեն, երբ սպառնում եք իմ երկրին կործանմամբ, իսկ ինձ՝ մահվամբ (հերթական անգամ), պետք է հրաժարվեք սարդոստայնի համեմատությունից... Սարդի մետաքսը հինգ անգամ ավելի ամուր է պողպատից»:
Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին «X» սոցիալական ցանցում հրապարակել էր գրառում՝ սպառնալով Ադրբեջանում Իսրայելի դեսպանին։
Հրապարակման մեջ ասվում էր. «Այս փուլում ՀԱՄԱՍ-ի քաջարի մարտիկները բավարար են ձեզ համար։ Դուք ավելի թույլ եք, քան սարդոստայնը: Հիշեք, եթե Իրանը միջամտի, դուք կթաղվեք Միջերկրական ծովում, ոչ թե Նեղոս գետում: Ոչ մի փրկություն չկա։ Այլևս ամբողջ աշխարհը ձեր դեմ է... Ադրբեջանի մուսուլմանական, խիզախ ժողովուրդը, ինչպես ողջ աշխարհը, ձեր դեմ է»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ