Ադրբեջանը և Պակիստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Պակիստանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հասանովը նշել է, որ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։ Այնուհետև կայացել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հանդիպումը Պակիստանի պատվիրակության հետ։ Գլխավոր շտաբում կայացած հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը զարգանում են վերընթաց գծով։ Նշվել է երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման կարևորությունը։ Այնուհետև ռազմաօդային ուժերի շտաբում կայացել է Պակիստանի պատվիրակության հանդիպումը պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովի հետ։ Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում