Կիևը պարզաբանում է սպասում Թուրքիայից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմից պաշտոնական բացատրություններ է խնդրել «Յալթայում ռուսական վարչակազմի ներկայացուցիչների» Թուրքիա այցի կարգավիճակի վերաբերյալ, ասել է ուկրաինական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Մենք տեղեկություն ենք ստացել Յալթայում ռուսական օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչների Թուրքիա այցի մասին։ Ռուս օկուպանտները մասնակցել են Միացյալ քաղաքների և տեղական իշխանությունների միջազգային կազմակերպության հանդիպմանը, ինչպես նաև քննարկել են Ստամբուլի Բեյլիքդուզու մունիցիպալ շրջանի հետ քույր քաղաքային հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Մենք ծայրահեղ լրջությամբ ենք վերաբերվում այս իրավիճակին»,- Նիկոլենկոյի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքս Ուկրաինա-ն։
«Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն պաշտոնական բացատրություններ է խնդրել թուրքական կողմից՝ կապված Ռուսաստանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչների այցի կարգավիճակի հետ», - ասել է պաշտոնյան։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմի թերակղզին Ուկրաինայի տարածքի մի մասն է, որը ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը պահանջում են կողմերից զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Ղրիմի կարգավիճակը, մասնավորապես՝ օկուպացիոն վարչակազմերի հետ շփումների միջոցով»:
Կիևն ակնկալում է, որ «Թուրքիայի իշխանությունները, որոնք աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, պատշաճ կերպով կարձագանքեն ռուսական սադրանքին և թույլ չեն տա դրա կրկնությունն ապագայում», հավելել է Նիկոլենկոն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ