14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակը տվյալներ է հրապարակել
14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:
ԱԳՆ հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով
զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը՝ քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 3 երեխա,
վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ,
14 անձ խոշտանգման է ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից,
64 մարդ մահացել է Արցախից Հայաստան ճանապարհին։
Տվյալները թարմացված են հոկտեմբերի 30-ի դրությամբ և նախնական են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից