Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Արցախ

Արցախի բարբառը նոր ծիլեր կտա

«Սեպտեմբերի 19-ին, երբ առաջին պայթյունները հնչեցին, մտածում էինք՝ ի՞նչ անենք, ներկայացումները խաղա՞նք, թե՞ ոչ։ Հետո հասկացանք, որ պետք է խաղանք, որովհետեւ գյուղերից տարհանված ժողովրդին բերում էին Ստեփանակերտ, մարդիկ վախեցած էին, երեխաները՝ ավելի։ Մեր խմբով գնում էինք նկուղներ, որտեղ այդ երեխաներն ապաստանել էին, ու նրանց համար ներկայացումներ խաղում»,- պատմում է Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմեն Գաբրիելյանն ու հիշում՝ այդ օրերին այնքան շատ էին նույն ներկայացումները խաղացել, որ հաջորդիվ ուղղակի սկսեցին տիկնիկներով հեքիաթներ պատմել երեխաներին։

«Այդպես նաեւ ավելի հեշտ էր տեղից տեղ գնալը, որովհետեւ դեկորացիաները մեզ հետ չէինք տանում, միայն տիկնիկն էինք վերցնում ու գնում՝ երեխաների համար հեքիաթներ պատմում, հետո քննարկում էինք այդ հեքիաթը։ Այնպես էինք անում, որ այդ պատերազմական վիճակը մի քիչ թեթեւ լիներ երեխաների համար»,- ասում է Արմենն ու նկատում, որ շատ ծանր իրավիճակ էր, եւ երբեք չէր պատկերացնի, որ 44-օրյա պատերազմից հետո այնպիսի վիճակ կստեղծվի, որ ստիպված կլինեն լքել Արցախը։

«Շատ ծանր էր այդ դուրս գալու պահը, ամենուր մարդիկ լացում էին։ Ինձ հետ միայն ու միայն տիկնիկներ եմ վերցրել, շատ գրքեր չէինք կարող հանել, քանի որ ավտոբուսներով էինք շարժվում, եւ մեզ ասացին, որ շատ բան չենք կարող վերցնել, դրա համար ես ինձ հետ Արցախից դուրս բերեցի միայն 3 տիկնիկ»։

Շուշեցի Արմեն Գաբրիելյանը մինչեւ 44-օրյա պատերազմն աշխատում էր Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում․ «Ժամանակին Շուշիում 3 թատրոն էր գործում՝ Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոնը, Շուշիի դրամատիկական թատրոնը եւ Սոս Սարգսյանի անվան մանկապատանեկան թատրոնը, որի դերասանն եմ եղել ես 6 տարեկանից։ Հենց այդ տարիքում էլ սեր առաջացավ թատրոնի հանդեպ։ Այդ ժամանակ, երբ շփվում էինք Սոս Սարգսյանի հետ, չէինք էլ գիտակցում նրա մեծությունը, տարիքի հետ հասկացանք, թե ում հետ էինք առնչվում։ Հետո այդ 3 թատրոնները միաձուլվեցին եւ դարձան Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն, որն ավելի շատ տիկնիկային ներկայացումներ էր բեմադրում»։

Տիկնիկային արվեստը կարճ ժամանակում դառնում է սիրելի Արմենի համար, ու որոշում է հենց տիկինիկային ստուդիա բացել, ինչպես ինքն է նշում՝ ստեղծել «հեքիաթի տուն», որտեղ երեխաներն ապրեն ու մեծանան հեքիաթի մեջ։ «Գաղափարը միշտ կար, բայց այն կյանքի կոչվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրի իմ տունը, իմ քաղաքը ու թեկուզ այդ ժամանակ արդեն կարող էի մնալ ու աշխատել Երեւանում, բայց որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ, որովհետեւ ինձ այնտեղ էի տեսնում։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց «Ծիլ» տիկնիկային ստուդիան, որի նպատակն էր՝ պատերազմից հետո հեքիաթ պարգեւել երեխաներին, որպեսզի Արցախի երեխաներն այդ հետպատերազմյան սինդրոմից արագ ազատվեն ու այդ հոգեվիճակից շուտ դուրս գան։ Այսինքն՝ ինքն իրենով դաստիարակչական, կրթող ստուդիա լինի, որը մինիմալ ֆինանսով ստեղծվեց Ստեփանակերտում ու մինչեւ վեջին պահը Արցախում իմ համեստ միջոցներով էր գործում»,-ասում է ստուդիայի ղեկավարն ու նշում, որ ստուդիայում բոլոր ներկայացումները, դասընթացները բարեգործական էին։

Բացի իրենից, ստուդիայում աշխատում էին եւս 4 հոգի եւ շուրջ 20 հոգանոց կամավորական թիմ՝ կազմված պրոֆեսիոնալ մասնագետներից՝ հոգեբաններից, լոգոպեդներից, հատուկ մանկավարժներից, կավագործ-մասնագետներից, տիկնիկագործներից։ Ստուդիայում երեխաները սովորում էին նաեւ ազգային երգ, պար, գոբելեն, հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա․ «Օրինակ, կավագործության ժամանակ մենք պատրաստում էինք ոչ թե կավե սպասքներ, այլ՝ հենց տիկնիկներ, նույնը՝ գոբելենի եւ այլ խմբակների դեպքում, որոնք ուղղված էին տիկնիկներին։ Երեխաները գալիս էին ստուդիա, ու նրանց դիմավորում էր հեքիաթի հերոսը, հնչում էր Կոմիտասի երաժշտությունը, տաքուկ հեքիաթային մթնոլորտ էր ստեղծվել»։
Երեխաներն իրենց ձեռքով էին պատրաստում տիկնիկները, ապա նաեւ՝ ներգրավվում տիկնիկային ներկայացումների մեջ։ Ինչ վերաբերում է ներկայացումներին, ապա դրանք թե՛ դասական ստեղծագործությունների հիման վրա են, թե՛ երեխաների հորինած հեքիաթների․ «Մենք ունեինք գրական ստեղծագործության դասաժամ, երեխաներն աշխատում էին մասնագետի հետ, որոնք լավագույն մասնագետներն են թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից։ Այդ գրական ստեղծագործության դասաժամին երեխաները սովորում էին ստեղծագործել, լավագույնները պիեսի էինք վերածում եւ բեմադրում»։

Ստուդիայի գործունեության մեջ առանցքայինը եղել են արցախյան բարբառի պահպանումն ու տարածումը։ Ստուդիայի ղեկավարն ասում է՝ ուսումնասիրում են արցախյան բարբառը, ենթաբարբառները եւ դրանց հիման վրա ներկայացումներ անում։ «Քանի որ թշնամին փորձում է ամեն ինչ ոչնչացնել, մենք հենց առաջին օրվանից մտածեցինք ու ամեն ինչ արեցինք, որ արցախյան բարբառը պահենք։ Օրինակ՝ Ստեփանակերտում տրանսպորտի մեջ հաճախ նկատում էի, որ մարդիկ սխալ բարբառով են խոսում՝ օգտագործելով ռուսերեն բառեր։ Դա ինձ անընդհատ դուր չէր գալիս, ու փորձում էի մեր ներկայացումների միջոցով ցույց տալ, որ մենք ունենք շատ սիրուն բարբառ եւ պետք է այդ բարբառը պահպանենք։ Դրա համար սկսեցինք ուսումնասիրել այդ ենթաբարբառները։ Ունենք արդեն Մարտունու, Շուշիի, Հադրութի բարբառով ներկայացումներ, ինչը նաեւ շարունակական է լինելու, քանի որ մեր գերխնդիրը բարբառի պահպանումն է, եւ դա այսօր էլ ավելի կարեւոր է դարձել։ Դրա համար որոշել ենք Երեւանում էլ այդ նույն գործունեությունը ծավալել եւ Արցախի բարբառը պահպանել»,-ասում է ու նկատում, որ ունեն նաեւ բարբառների մասնագետներ, որոնք կամավորության սկզբունքով օգնում են իրենց։

Ինչ վերաբերում է իրենց նոր հասցեին, ապա այսուհետ «Ծիլ» ստուդիան կգործի Արամի 1 հասցեում (Գրականության եւ արվեստի թանգարանում)՝ շաբաթական 2 անգամ․ «Դա շատ կարեւոր փաստ է, որովհետեւ մեր գործունեությունը տարածքի պատճառով կասեցվել էր, բայց հիմա, երբ այդ հարցը լուծվեց, մենք կարծես թեւեր առանք նորից»։ Դրանից բացի, թատերախումբը որոշել է նաեւ շրջել բոլոր այն գյուղերով, քաղաքներով, որտեղ արցախցիներ են բնակություն հաստատել․ «Գնալու ենք մարզեր, արցախցի երեխաների հետ դասընթացներ ենք իրականացնելու, տեսնենք, թե ինչպես կստացվի։ Մեզ համար հիմա բարդ շրջան է, որովհետեւ չգիտենք նաեւ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Բայց ինչպես Արցախում էինք ակտիվ հյուրախաղեր ունենում, նույնձեւ նաեւ այստեղ կանենք ու կփորձենք հեքիաթ պարգեւել երեխաներին, միաժամանակ նաեւ թերապեւտիկ աշխատանքներ անել։ 44-օրյա պատերազմից հետո արդեն գիտենք՝ ինչ է պետք երեխաներին, այդ առումով փորձելու ենք երեխաներին դուրս բերել պատերազմական սինդրոմից եւ արցախյան բարբառը տարածել ու ոչ միայն արցախ ցիների շրջանում»։

hraparak.am