Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Աջակողմյան մեքենաների արգելումը եւ տաքսիների լիցենզավորման կարգը մի շղթայի տարբեր մասերն են

Աջակողմյան մեքենաների ղեկի փոփոխությունները անվտանգ չեն, քանի որ ժամանակի ընթացքում կարող են խնդիրներ առաջ բերել՝ ընդհուպ դադարել գործելուց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը։

Նրա փոխանցմամբ, հանրապետությունում կա մոտավոր 30 հազար աջակողմյան մեքենա, այսինքն՝ ամբողջ մեքենաների 8 տոկոսը. «Աջակողմյան մեքենաների ղեկի փոփոխությունը ենթադրում է ոչ միայն ֆինանսական միջոցների ծախսում, այլ նաեւ ղեկանիվային եւ արգելակման համակարգերի փոփոխություն։ Ավելին, փոփոխումը իրականացվում է ոչ գործարանային պայմաններում, ինչին դեմ են բոլոր գործարանները։ Միջազգային փորձը եւս ցույց է տալիս, որ նման արգելքը ընդհանրապես տեղին չէ։ Ավելին, օրինակ ԱՄՆ-ում աջակողմյան մեքենաները ոչ միայն չեն արգելվում, այլ նաեւ փոստային ծառայողների մեքենաները հենց աջակողմյան են։ Գերմանիայում նշվում է, որ աջակողմյան մեքենաները պետք է ունենան ձախ թեւիկին համապատասխան հայելի եւ լուսային կարգավորում։ Իսկ ԵՏՄ երկրներում արգելվում է 8 տեղից ավելի աջակողմյան մեքենաների ներկրումը»,-ասաց նա:

Գյոզլյանը աջակողմյան մեքենաների շուրջ նախարարի հայտարարությունը «լղոզված» է համարում, քանի որ նա խոսում է արդեն եղած աջակողմյան մեքենաների ղեկի փոխման մասին, սակայն չի խոսում դրանց ներկրման մասին. «Ավելին, աջակողմյան մեքենաների ու տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը մի շղթայի տարբեր մասերն են։ Նրանք ցանկանում են շուկայից դուրս մղել անհատ տաքսիներին, թույլ տալով խոշոր խաղացողների զարգացմանը»,-նշեց նա։

«Քանի որ տաքսիների ոլորտում լիցենզավորված վարորդները կազմում են 2/3-ը, ուստի 1/3-ը բաց է, ըստ երեւույթին, yandex-ը կամ մյուսները ցանկանում են նոր մեքենաներ բերել՝ լցնելով շուկան։ Հետեւաբար, առաջիկայում կուժեղանա հսկողությունհը ոչ լիցենզավորցած տաքսու վարորդների նկատմամբ»,-ընդգծեց Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ քննարկվում է աջակողմյան մեքենաների արգելումը, սակայն ինչ-որ փոփոխություն կլինի, բայց կարող են աջակողմյան մեքենաներին տերերը վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից հետո նախարար Վահան Մարտիրոսյանն այս առնչությամբ ասել էր. «Դա այն խնդիրն է, որ ինչ–որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, ապա մի օր պիտի գա, որ կարգավորենք այդ խնդիրը։ Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ։ Մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա։ Ժամանակ կտրամադրվի, 20 տարի թե 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանը հանդիսանում է աջակողմյան երթեւեկության ապահով երկիր, պետք է այդ խնդիրը լուծվի»:

Ավելի ուշ նախարարը նշել էր, որ ինչ-որ փոփոխություն կլինի, բայց աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները: