Կառավարությունում հույս ունեն, որ հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի
«Հույս ունեմ, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում է հետևյալին։ Հայաստան-Թուրքիա սահմանը այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար»։
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։ Հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում