Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա ձեռնարկելու պլանը վաղուց էր մշակել․ նախագահի ընտրությունների հետ դա կապ չունի․ Սամվել Շահրամանյան
Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա ձեռնարկելու պլանը վաղուց էր մշակել․ նախագահի ընտրությունների հետ դա կապ չունի։
Արցախի հանրային հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․
«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։
Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ։
Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի տեղեկություն, և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ՝ մեր շփման գծի ողջ երկայնքով․ նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակությամբ անձնակազմ, այդ թվում՝ հատուկ նշանակության, գտնվում էին մեր բնակավայրերին շատ մոտ, և ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մոտ և Արցախում ընտրությունների հետ է կապված, ճիշտ չէ և կեղծ թեզ է»,- ասել է Սամվել Շահրամանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից