Երբեք չեմ մոռանա դպրոցի բակային խաղերը, որոնք խաղում էինք. Կանադայի վարչապետը` դերասան Մեթյու Փերիի մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է իր դպրոցական ընկերոջ՝ հայտնի դերասան Մեթյու Փերիի անսպասելի մահվան կապակցությամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Թրյուդոն և Փերին նույն դպրոցում են սովորել:
Սոցցանցերում արված գրառման մեջ Թրյուդոն նշել է. «Մեթյու Փերիի մահը ցնցող և տխուր է: Ես երբեք չեմ մոռանա դպրոցի բակային խաղերը, որոնք մենք խաղում էինք, և ես գիտեմ, որ մարդիկ ամբողջ աշխարհում երբեք չեն մոռանա այն ուրախությունը, որը նա պարգևել է իրենց: Շնորհակալություն բոլոր ծիծաղների համար, Մեթյու։ Քեզ սիրել են, և քեզ կկարոտեն»:
Մի քանի տարի առաջ Փերին Ջիմի Քիմելի շոուի ժամանակ բացահայտել էր, որ ինքը և իր մյուս ընկերը դպրոցում ծեծել էին Թրյուդոյին:
Հիշեցնենք, որ 54 տարեկանում կյանքից հեռացել է 1990-ականների հանրահայտ «Ընկերներ» (Friends) սերիալի աստղ Մեթյու Փերին. նրան հայտնաբերել են տանը՝ «ջակուզիում խեղդված»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ