Իսրայելը հատել է կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել. Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին «X» սոցիալական ցանցում ասել է, որ Իսրայելը «հատել է կարմիր գծերը» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր պատերազմում։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակի գործողությունները «կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել։ Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդակներ ուղարկեց Դիմադրության առանցքին, սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում», - գրել է նա:
Նշենք, որ «Դիմադրության առանցքը» ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահ»-ը:
Նախօրեին Ռաիսին արաբական Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը չի հետևի Գազայի հատվածի շուրջ իրավիճակին չմիջամտելու մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներին: Միևնույն ժամանակ, նա հերքել էր մեղադրանքները, թե Իրանը կանգնած է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում