Այժմ միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթելու. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ իմաստ չի տեսնում հունգարացի հարկատուների գումարներն ուղղել Ուկրաինային օգնելուն, քանի որ Կիևին Եվրամիության աջակցության ռազմավարությունը ձախողվել է: Այս մասին նա ասել է Kossuth ռադիոյին տված հարցազրույցում։
«Քանի դեռ նպատակն իրական է, դրա համար կարելի է գումար տրամադրել, բայց հիմա ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթի։ Քաղաքական գործիչները չեն համարձակվում ընդունել, որ սխալ են»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Հունգարիայի վարչապետը հայտարարել է երկրում ազգային կոնսուլտացիաների մասին՝ հրատապ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով։ Նա նշել է, որ, իմանալով հասարակության դիրքորոշումը, «կառավարությունը կարող է վստահորեն պաշտպանել ազգային շահերը Բրյուսելում»։ Նրա խոսքով՝ ԵՄ ներկայիս ղեկավարությանը պետք է փոխարինել, քանի որ այն չի կարող դիմակայել ճգնաժամային իրավիճակներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ