Երկրի կենսական ցուցիչները հասցվել են ծայրահեղ սահմանների. գիտնականներ
Կյանքը Երկրի վրա գտնվում է «պաշարման» մեջ, իսկ կենսական ցուցիչները հասել են ծայրահեղ սահմանների, նշվել է հետազոտությունում։
Ջերմաստիճանի ռեկորդներն այս տարի շատ են եղել, օրինակ՝ սեպտեմբերին նկատվել է միջին ջերմաստիճանի ամենաբարձր թռիչք՝ սկսած 1940թ., գրել է PA Media-ն։
Անտառային հրդեհները վնասել են Կանադային եւ այլ երկրների, ինչը դեգրադացնում է համաշխարհային անտառները։
Գիտնականների միջազգային խումբը պարզել է մոլորակի 35 կենսականորեն կարեւոր ցուցիչները, որոնցից 20-ը հասցվել է ռեկորդային ցածր նիշերի։
Դրանցից են ածխաթթու գազի եւ ջերմոցային այլ գազերի շարունակվող կուտակումը, ծովային սառույցի եւ սառցադաշտերի անհետացումը, ցամաքում եւ ծովում ջերմաստիճանի բարձրացումը, հանածո վառելիքի օգտագործումը, ծայրահեղ հեղեղումները եւ տեսակների անհետացումը։
«Խոր տագնապ է առաջանում՝ կապված կլիմայական փոփոխությունների եւ աղետների հետ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Օրեգանոյի պետական համասլարանի (OSU) պրոֆեսոր Ուիլյամ Ռիփլը։
Ուկրաինայում հակամարտությունը խորացրել է այս խնդիրները։ Գիտնականների խոսքով՝ 2023թ. եղել է 38 օր, երբ միջին գլոբալ ջեմաստիճանը գերազանցել է մինչարդյունաբերական մակարդակը Ցելսիուսի 1,5 աստիճանով, իսկ այս տարվա հուլիսին նկատվել է ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 100 000 տավա ընթացքում։
Գիտնականները կոչ են անում դադարեցնել անթրոպոգեն ճնշումը Երկրի կենսունակության համակարգի վրա։ Պետք է հրաժարվել հանածո վառելիքին տրվող սուբսիդիաներից, անցնել բուսական դիետայի, ուժեղացնել անտառների հսկողությունը, ընդունել պայմանագրեր ածխի վերացման եւ հանածո վառելիքի չտարածման մասին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ