Դեժավյու
Yerevan.today-ը գրում է. «Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել»,- հարցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, ըստ որի, Ֆրանսիան Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցներ է տրամադրելու։
Իհարկե՝ Սամվել Բաբայանը չգիտի՝ ինչ սերնդի զենք, է, բայց արդեն իր դիրքորոշումն ունի, որ Հայաստանի օդն ամբողջությամբ պաշտպանված կլինի։
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի այս խոսքերը հիշեցնում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատերազմից երեք ամիս առաջ։ Ասում էր․ «Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին։ Այսօր ուզում եմ վստահ հայտարարել, այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ»։
2020 թվականի օգոստոսի 7-ին՝ պատերազմից 1,5 ամիս առաջ, Արայիկ Հարությունյանը պարգևատրեց Արցախի զորամասերից մեկի ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: Այդ մասին տեսանյութ տեղադրեց ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Մեր երկինքը պաշտպանված է՝ առավել, քան երբևէ»։
Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք, կարծում ենք, չկա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը