Իրանում «մեծ սխալ» են որակել Մակրոնի՝ արևմտյան երկրների կոալիցիա ստեղծելու կոչը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ արևմտյան կոալիցիա ստեղծելու կոչը «մեծ սխալ» է։
Եթե նման կոալիցիա ստեղծվի, ապա դրան ի պատասխան՝ մահմեդական երկրներն անհապաղ կստեղծեն սեփական կոալիցիա՝ ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի կողմից:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆեդահհոսեյն Մալեքին։
«Եթե իսրայելական կողմում ստեղծվի նոր ճակատ Պաղեստինի ժողովրդի դեմ, և նրա հանցագործությունները շարունակվեն Պաղեստինի դեմ, ապա չկասկածեք, որ կստեղծվի նման ճակատ կամ կոալիցիա ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար և այն կներառի մեծ թվով մահմեդական երկրներ՝ ինչպիսիք են Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը»,-ասել է Մալեքին:
Նա նաև «մեծ սխալ» է անվանել Մակրոնի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ արևմտյան երկրների կոալիցիա ստեղծելու կոչը:
Իրանցի պաշտոնյան չի բացառել, որ Ֆրանսիայի նախագահի նման հռետորաբանությունը պաղեստինյան շարժման նկատմամբ կարող է կապված լինել Մակրոնի կառավարության ներքին խնդիրների հետ, ինչպիսիք են արաբական երկրներից միգրանտների աճը և եվրոպական երկրներում իսլամական արմատականությունը։
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ղեկավարը այցով ժամանել էր Իսրայել և հանդիպել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մակրոնն առաջարկել էր կոալիցիա ստեղծել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ