ԵՄ-ն պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումը և խուսափի Գազայում հումանիտար աղետից. Բորել
Եվրամիությունը պետք է միաժամանակ դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ամեն ինչ անի Գազայում հումանիտար աղետից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«Մենք պետք է միաժամանակ դատապարտենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և խուսափենք Գազայի հումանիտար աղետից: Դրան հասնելու համար խիստ անհրաժեշտ է, որ մենք մարդասիրական օգնություն տրամադրենք Գազայի բնակչությանը», -ասել է նա:
Բորելի խոսքով՝ արտգործնախարարները համաձայնել են, որ չի կարելի արգելափակել Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը, այլ պետք է շարունակել վճարումները:
Դիվանագիտության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Իսրայելին, որն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում:
«Մենք կրկին հստակ դատապարտել ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդներին», – հավելել Է Բորելը ՝ նշելով, որ Գազայի բնակչության շրջափակումը էլեկտրականության և ջրի անջատմամբ հակասում է միջազգային իրավունքին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ