Մենք դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին» եւ աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ
Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», - նշեց նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։
«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում այդ մասին ասել ենք, որ դեմ ենք դրան: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա եւ մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծեց Բազրփաշը։
Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել. «Այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, հենց ուղղված են կայուն խաղաղությանը հարեւան երկրների միջեւ», - հավելեց իրանցի նախարարը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Արազ միջանցքի վերաբերյալ, որն Ադրբեջանից անցնում է Իրանի տարածքով դեպի Նախիջեւան:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում