Amazon-ն իր պահեստներում մարդանման ռոբոտներ է փորձարկում
Amazon-ն իր պահեստներում մարդանման ռոբոտներ է փորձարկում, քանի որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան փորձում է ավտոմատացնել իր գործունեությունը, գրում է PA Media-ն։
Ընկերությունը հայտնել է, որ Տեխասի պահեստում փորձարկում է Digit կոչվող նոր ռոբոտը, որն ունի ձեռքեր և ոտքեր և կարող է շարժվել, բռնել և վարվել առարկաներով ճիշտ այնպես, ինչպես մարդը:
Մտահոգություններ են եղել, որ ավտոմատացման անցնելը կարող է ազդել Amazon-ի օբյեկտներում աշխատատեղերի վրա, սակայն ընկերությունն ասում է, որ տեխնոլոգիան կօգնի «ազատել աշխատակիցներին՝ ավելի լավ ծառայելու մեր հաճախորդներին»:
Ռոբոտացման մասին իր հայտարարության մեջ Amazon-ը նշել է, որ իր ռոբոտաշինության համակարգերն իրականում օգնել են ընկերության օբյեկտներում ստեղծել «հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր»:
«Սա ներառում է 700 կատեգորիա նոր աշխատատեղեր՝ որակյալ մասնագետների համար, որոնք նախկինում չեն եղել ընկերությունում», - ասացին ընկերությունում:
Ընկերությունն ասում է, որ ներկայումս ունի ավելի քան 750,000 ռոբոտ, որոնք աշխատում են անձնակազմի հետ «համագործակցելով»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ