Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին
Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ ելնելով մի շարք բողոքի ցույցերի և երկրում իսրայելական դիվանագիտական առաքելությունների վրա գրոհելու փորձերի հետ կապված անվտանգության նկատառումներից: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են գրոհել մայրաքաղաք Անկարայում դեսպանի նստավայրը և Ստամբուլում հյուպատոսության շենքը, հայտնում է AFP-ն։
Պաշտոնյաներն ասում են, որ դիվանագետները, այդ թվում՝ դեսպան Իրիտ Լիլիանը, լքել են Թուրքիան՝ պնդելով, որ իրենց հեռանալը եղել է անվտանգության, այլ ոչ թե քաղաքական պատճառներով: «Սա ժամանակավոր միջոց է, որը պետք է լինի կարճաժամկետ», - AFP-ին ասել է անանուն աղբյուրը:
Հաղորդվում է, որ Թել Ավիվը նմանատիպ քայլեր է դիտարկում Մերձավոր Արևելքի այլ երկրներում իր դիվանագետների համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ