Գազայում պատերազմն ունենալու է 3 հիմնական փուլ. Իսրայելի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ելույթ ունենալով Թել Ավիվում Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում, ներկայացրել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական ծրագրերն ու նպատակները: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Նա ասել է, որ նպատակները ներառում են ՀԱՄԱՍ խմբավորման վերացումը՝ ոչնչացնելով նրա ռազմական և կառավարական հնարավորությունները, և Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ ցանկացած պատասխանատվություն ամբողջական վերացումը՝ Գազայի հատվածում նոր «անվտանգության ռեժիմ» ստեղծելով։
Գալանտը հանձնաժողովի անդամներին ասել է, որ պատերազմն ունենալու է երեք հիմնական փուլ:
«Մենք գտնվում ենք առաջին փուլում, որտեղ ռազմական արշավ է տեղի ունենում (օդային հարվածներով), իսկ ավելի ուշ կլինի (ցամաքային) գործողություն՝ նպատակ ունենալով ոչնչացնել օպերատիվներին և վնասել ենթակառուցվածքները՝ ՀԱՄԱՍ-ին ջախջախելու և ոչնչացնելու համար», - ասել է Գալանտը:
Նա նշել է, որ երկրորդ փուլում մարտերը կշարունակվեն, բայց ավելի ցածր ինտենսիվությամբ, քանի որ զորքերը աշխատելու են «վերացնելու դիմադրության օջախները»:
«Երրորդ փուլը կլինի Գազայի հատվածում անվտանգության նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի համար Իսրայելի պատասխանատվության վերացումը և Իսրայելի քաղաքացիների և Գազայի շրջակայքի բնակիչների համար անվտանգության նոր իրականության ստեղծումը», - ասել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ