Արցախի Հանրապետությունը չի լուծարվել. Ոչ մի փաստաթղթով այն չի կարող լուծարվել. Ես բոլորի պատասխանը կտամ. Ս. Շահրամանյան
Դուք պատերազմի սպառնալիքի տակ Դուք ստորագրել եք Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը, ի՞նչ է խնդիրը, որ Արցախի Ազգային ժողովի նիստ չի հրավիրվում այդ հրմանագրի չեղարկման հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մարդիկ 30 տարի պայքարել են, հանրապետություն են ստեղծել, մեկ րոպեում լուծարվել է: Սա ժողովրդին հուզող առաջին հարցն է»,-ասաց նա:
Սամվել Շհրամանյանն արձագանքեց. «Նախ, Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես հանրային ձեւով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ: Դրա նախապատրաստամն մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել:
Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմնայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կնին ու երեխա կփրթեին»,- հայտարարեց Շահրամանյանը:
Արցախցիները տեղից ընդհատեցին. «Բա ի՞նչ էիք անում 30 տարի», «Նույն բանը Նիկոլ Փաշինյանն էր ասում 44-օրյա պատերազմի ժամանակ»: Ներկաները սկսեցին աղմկել:
Շահրամանյանն ասաց, որ այս միջավայրում քննարկում ծավալել հնարավոր չէ, եւ առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել: Դրանից հետո Արցախի նախագահը մտավ շենք:
Դրսում բողոքի ակցիան շարունակվում է, արցախցիները չեն հեռանում շենքից:
Այստեղ ժամանած կարմիրբերետավորները թույլ չտվեցին քաղաքացիներին շենք մտնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ, բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա մտել էին շենք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից