ԱՄՆ-ն հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. Բայդեն
Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին:Այս մասին ամերիկացիներին իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջ Բայդենը:
«Ես խոսել եմ Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբասի հետ և կրկնել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին: ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների գործողությունները չեն վերացնում այդ հանձնառությունը:
Ինչպես շատ ուրիշներ, ես սրտացավ եմ պաղեստինցիների կյանքի ողբերգական կորստից, ներառյալ Գազայի հիվանդանոցում պայթյունը, որը չի արվել իսրայելցիների կողմից:
Մենք սգում ենք կորցրած յուրաքանչյուր անմեղ կյանք: Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդասիրությունը, ովքեր միայն ցանկանում են ապրել խաղաղության մեջ և դրա հնարավորություն ունենալ», - ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին. ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան, և անմեղ պաղեստինցի ընտանիքները մեծապես տառապում են նրանց պատճառով, շեշտել է ԱՄՆ ղեկավարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ