Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:
«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով….
24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով Ես եմ հանդես գալու ճառով»,- գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով է հանդես եկել դատախազը։
Մեղադրողը միջնորդել է Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը, և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։
ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։
Քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Վահե Միսակյանի վարույթում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ