Boeing հրթիռը հրաձգության հեռահարության ռեկորդ է սահմանել
Boeing-ը նորվեգական ռազմական կապալառու Nammo-ի հետ համատեղ մշակել է ԱՄՆ բանակի համար նոր տեսակի հրետանային զինամթերք՝ 155 մմ տրամաչափի արկ՝ Ramjet տիպի ճշգրիտ օդառեակտիվ շարժիչով (ՃՕՌՇ), որը հաջողությամբ փորձարկվել է Յումա զորավարժարանում, հայտնում է Technocult-ը։ Կրակոցն իրականացվել է 58 տրամաչափի քարշակային զենքից։
«Ավանդական» հրետանին, ներառյալ ժամանակակից փողային հրետանային համակարգերը և ՀԿՀՀ-ը, գրեթե հասել է իր հնարավորությունների սահմանին, ինչը ռազմական ինժեներներին մղում է նոր մոտեցումներ փնտրել գերհեռահար զենքերի նոր տեսակների մշակման գործում: Իրականում նոր զինամթերքն ավելի շատ ՃՕՌՇ հրթիռ է հիշեցնում։ Նրա գլխամասային հատվածում պայթուցիչի փոխարեն օդառիչ է տեղադրված։ Իրանի ներսում մի փոքր մասը զբաղեցնում է պինդ վառելիքը:
Կրակելիս արկը արագանում է մինչև գերձայնային արագություն, որից հետո գործարկվում է ՃՕՌՇ-ը։ Հանդիպակաց օդի հոսքը ներծծվում է, օդը սեղմվում է և խառնվելով վառելիքի հետ, այրվում՝ քարշ առաջացնելով: Փորձարկումների ընթացքում արկը «թռել է» ռեկորդային հեռավորությամբ (ստույգ ցուցանիշները չեն հրապարակվում): Ստեղծողներն ակնկալում են, որ ժամանակի ընթացքում նման արկերով հագեցած զենքերը կկարողանան խոցել մինչև 150 կմ հեռավորության վրա եղած թիրախները։ Հաջորդ փուլը առավելագույն ճշգրտության հասնելն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ