«Հանրային ձայնի» հետ առեւտրի մեջ չենք մտել. Ավինյանը՝ Արտակ Գալստյանի կնոջը կալանքից ազատելու մասին
Մենք առհասարակ նմանատիպ առեւտուրների մեջ չենք մտել եւ չենք պատրաստվում մտնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե ի՞նչ է խոստացել ՔՊ-ն «Հանրային ձայն» կուսակցությանը, որը մասնակցեց Երեւանի ավագանու անդրանիկ նիստին եւ իր ներկայությամբ ապահովեց քվորում, եւ երեկ հյտնի դարձավ, որ այդ կուսակցության նխագահ Արտակ Գալստյանի կինը կալանքից ազատ է արձակվել:
«Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, մենք դա չենք կարող առհասարակ առեւտրի առարկ դարձնել, որովհետեւ այդ դաշտ չենք էլ մտնում: Այն, ինչ տեղի է ունենում դատական, իրավապահ համակարգում, տեղի է ունենում անկախ այն պրոցեսներից, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում եւ ավագանու նիստերին: Կարծում եմ՝ ավագանու նիստերին իրենց մասնակցել-չմասնակցելու հետ կապված տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն: Այսինքն մենք այդտեղ ոչ ներազդել ենք, ոչ առեւտուր ենք արել որեւէ մեկի հետ: Մենք հատուկ շեշտել ենք, որ կան ուժերի տեսակ, որոնց հետ որեւէ գաղափար չենք կիսում եւ իրենց հետ նույնիսկ քննարկելու բան էլ չունենք»,-ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը