Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է Հայաստանին եւ ծաղրում
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումների կապակցությամբ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով, ամեն բաց թողնված օրը, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Ուսուբովն ընդգծել է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը զգալի կորուստներն են կրել ղարաբաղյան հակամարտության պատճառով։
«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական հակասությունները, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն կանգնած է անդառնալի վերջնական փլուզման եզրին»,-նշել է Ուսուբովը։
Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարն ընդգծել է երկրի պատմության մեջ նոր էջ բացելու՝ հայ հասարակության կոչերը՝ ասելով, որ նման տրամադրությունները «հույս են տալիս, որ Հայաստանը դեռ կձգտի խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։
Նա նաև շեշտել է Հայաստանի կողմից սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը։
«Սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն այժմ առավելապես անհրաժեշտ է Հայաստանին։ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ»,- ասել է Ուսուբովը։
Նրա խոսքով, Ղարաբաղի հայ բնակիչներին տրվել է պատմական հնարավորություն՝ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և սկսել վերաինտեգրման գործընթացը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից