Մոսկվան համոզված է, որ Արցախում ռուսաստանցի խաղաղապահները դեռ անելիք ունեն
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության արդիականության մասին, քանի որ, նրա կարծիքով, «հակամարտության իրավիճակում վերջակետը դեռ դրված չէ»:
Գալուզինը համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը դեռ պահանջված է՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար նրանց մշտական ներկայության անհրաժեշտությամբ։
Նա նաև ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի կարևորությունը տրանսպորտային և տնտեսական ինտեգրման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի ստորագրման և երկու երկրների միջև կապերի հաստատման հարցերում։
«Այս ամենը միասին պետք է հանգեցնի նորմալացման փոխադարձ ընդունելի պայմանների»,- հավելել է նա։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացմանը, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է․
«Սա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալու տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդելու և ընդլայնելու իր տրանսպորտային կապերը Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/84393fc7a53cd0c2e37e66800e246991
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից