Փաշինյանական քարոզչության այս փուլում «ղարաբաղցի-ղարաբաղցի» ներխմբային թշնամություն է հրահրվում. Տիգրան Աբրահամյան
Փաշինյանական քարոզչության այս փուլում «ղարաբաղցի-ղարաբաղցի» ներխմբային թշնամություն է հրահրվում
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը, եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ:
Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների միջև կոնֆլիկտ հրահրել:
Այս փուլը տարբերվում է նաև նրանով, որ փորձ է արվելու այդ ամենն անել արցախցիների միջոցով, նույնիսկ կարևոր էլ չէ` իրական արցախցի է, թե դա այդպես է ներկայացվում:
Թեմային իրական գույներ հաղորդելու համար հատվածական, կիսաիրական «փաստերով» են ողողում, ապա գցում դաշտ ու նիկոլական ցնցությունը պատրաստ է, մարդիկ իրական դավաճանին թողած ամեն ինչ քննարկում են` Վլադիվաստոկից մինչև անվերջություն:
Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի, կան այդ դավադրության հանցակիցներ ու գիտակցված առաջ մղողներ:
Տարբեր կալիբրի «շնաձկները» ևս չեն խուսափելու պատասխանատվությունից և այդ խարանից»,- գրել է պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից