Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Թբիլիսին պատրաստ է հարթակ դառնալ. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին նա հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ղարիբաշվիլին նաև ևս մեկ անգամ առաջարկել է Թբիլիսին՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատել, ինչը բարգավաճում կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։
«Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին: Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն: Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի և զարգացման հարցերը»,- ասել է Ղարիբաշվիլին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում