Վերջին օրերին ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բուժառուներից երեքը տեղափոխվել են Բուլղարիա
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի և դրան նախորդած ռազմական գործողությունների հետևանքով տուժած բուժառուներից 3-ը տեղափոխվել է Բուլղարիա։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 բուժառու տեղափոխվել է Ֆրանսիա։
«Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար:
Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ` նրանց վիճակը փոքր-ինչ կայունացել է, և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։
ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին», - նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից