Թրամփը ընտրարշավում՝ շնորհիվ սկանդալների, հավաքել է 45 մլն դոլար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2023թ. երրորդ եռամսյակում, ընտրարշավի ընթացքում հավաքել է ավելի քան 45,5 մլն դոլար՝ շնորհիվ իր դեմ առաջադրված մեղադրանքների հետ կապված սկանդալների, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
2021թ. հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումը՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսի աշխատանքը։ Ընդվզողներին շենքից դուրս հանելուց հետո կոնգրեսականները հաստատեցին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Հետագայում հարյուրավոր մարդիկ իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեցին գրոհին մասնակցության մեղադրանքներով։ Թրամփին մեղադրեցին չորս հոդվածներով՝ «դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով», «դավադրություն պաշտոնական ընթացակարգերին միջամտելու նատակով», «միջամտություն եւ միջամտության փորձ պաշտոնական ընթացակարգերին», ինչպես նաեւ «դավադրություն իրավունքների դեմ»։ Նախկին նախագահը դատարանում հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։
«Թրամփը օրենքի հետ ունեցած իր բազմաթիվ խնդիրներն օգտագործել է հովանավորներին դրդելու համար, որ միջոցներ հատկացնեն իր ընտրարշավին»,- գրել է պարբերականը։
Bloomberg-ի տեղեկացմամբ՝ Թրամփն արդեն հավաքել է ավելի քան 45,5 մլն դոլար՝ առաջ անցնելով Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի մյուս բոլոր հավակնորդներից։ Քաղաքական գործչի հաջող ընտրարշավին նպաստել են չորս մեղադրանքները եւ բանտային լուսանկարը Ֆուլթոն օկրուգից։
Հավաքված միջոցների 10 տոկոսը փոխանցվում է Թրամփի Save America կոմիտե, իսկ 90 տոկոսը՝ ընտրարշավի ֆինանսավորմանը։ Այսպիսով, նախկին նախագահն այժմ կանխիկ 37,5 մլն դոլար ունի, նշել է գործակալությունը։
Ինչպես տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, Թրամփի թիմի հավաքած գումարը այս տարվա երրորդ եռամսյակում 10,5 միլիոնով գերազանցել է երկրորդ եռամսյակի ցուցանիշը (35 մլն դոլար)։
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը լուսանկար ունի բանտի քարտադարանի համար։ Լուսանկարն արվել է, երբ նա ներկայացել է Ֆուլթոնի բանտ, որտեղ նրան Ջորջիա նահանգի ընտրություններին միջամտելու մեղադրանքներ են ներկայացվել։ Ամերիկյան շատ ԶԼՄ-ներ նշել են, որ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքներն ավելի են ամրապնդում նրա դիրքերն ընտրողների շրջանում։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև