«Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով
Ռուսաստանն ամբողջ սրտով ցավում է ղարաբաղցի հայերի համար, մարդասիրական օգնություն է ցուցաբերում, իսկ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ այլ քննարկումներին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։
Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղի տարածքը` որպես Ադրբեջանի տարածք, սա հենց այն ամբողջ իրավիճակի նախաբանն է, որն այժմ գոյություն ունի, բայց մենք՝ որպես ռուսական կողմ, շարունակում ենք ողջ սրտով ցավել Ղարաբաղի հայերի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր լսում է ադրբեջանցի ընկերների հայտարարություններն այն հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու մտադրության մասին, ովքեր ցանկանում են մնալ Ղարաբաղում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից