Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է ուզել փախչել․ Արծվիկ Մինասյանն՝ իշխանական պատգամավորներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղվորներ։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել իրականությունը։
Իսկ իրականությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ իշխանությունն է Արցախի հերոսկան, արժանապատիվ ժողովրդին հանձնել Ադրբեջանի իշխանությանը։
«Ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսակախմբերին, ինքներդ՝ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հրաժարվեցիք օգնություն ցուցաբերել և մղեցիք կործանման։
Այս ամենը փորձում եք ներկայացնել, թե Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախչնել, թողնել իշխանությունը և հեռանալ։ Եվ հեռացել է և այն փրկությունը, որ փորձում էին անել, էլի ձեր իսկ ղեկավարության դավադիր գործողություններով հայաթափեցիք ողջ Արցախը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Նա նաև նշեց, որ հազարավոր տարիներ Արցախը հայկական լինելով, այսօր դադարել է լինել այդպիսին։
«Դուք եկել եք այստեղ և ուզում եք ձեր մեղքը բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա, դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ մեկ օրվա պատերազմում Արցախի բանակը հազարավոր կորուստներ է պատճառել թշնամուն։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը և ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից