Կոլոնան կհաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան Հայաստանի այցի շրջանակում հոկտեմբերի 3-ին կհանդիպի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Կոլոնան հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ կայցելի փախստական արցախահայերին, որոնք ստիպված լքել են իրենց հայրենիքը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո։
Նշվել է, որ նախարարը եւս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ նրա զգոնությունն այդ հարցում։ Հայաստանի իշխանությունների հետ միասին նա կուսումնասիրի բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները։
Քատրին Կոլոնան կնշի Ֆրանսիայի ջանքերը հօգուտ Կովկասում արդար եւ ամուր խաղաղության եւ արցախահայության իրավունքների հարգման։ Այս մասին վկայում է Ֆրանսիայի տրամադրած հումանիտար օգնության եռապատկումը, որը տարեսզկբից հասել է 12,5 մլն եվրոյի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից