Ռուսաստանցի որոշ քաղաքագետներ մոլորեցնում են հայերին
Ղարաբաղում հայերի դեմ կատարվողն, իհարկե, իսկական աղետ ու ողբերգություն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հարգելու ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ երկիրը չի հարգում նույնիսկ Ղարաբաղի հայերի մշակութային իրավունքները, էլ ուր մնաց՝ մարդկանց։ Տեսնում ենք, թե վերջին օրերին ադրբեջանցիներն ինչպես են պոկում պատերազմում զոհված հայ զինվորների դիմանկարները, քանի որ վախենում են նրանց հարազատների հնարավոր վրեժից։
Այդ մասին ռուսական Живой Гвоздь-ի եթերում հայտարարել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Ստանիսլավ Բելոկվսկին։ Նրա պնդմամբ, Պուտինը վաղուց էր կայացրել Ղարաբաղն ադրբեջանաթուրքական տանդեմին տալու որոշումը․«Դա վրեժ էր Հայաստանից և հայերից` Հայաստանի վարած արտաքին քաղաքականության համար»։
Միաժամանակ, Բելկովսկին համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման դեպքում՝ Պուտինը հաստատապես կպաշտպաներ Հայաստանին։
Այս տեսակետը չի դիմանում քննադատությանը միայն այն պատճառով, որ Ռուսաստանը լռությամբ ու ոգեւորվածությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Ավելին, նույնիսկ պատերազմից հետո, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս անց Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ասաց՝ մենք աղոթում էինք, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի այս ընտրություններում:
Ռուսաստանը եւ 44-օրյա պատերազմից առաջ, եւ 18-ի իշխանափոխությունից առաջ եւ պատերազմից հետո Հայաստանում այնքան մեծ ազդեցություն ուներ եւ ունի, որ ցանկության դեպքում կարող էին կանխել եւ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը եւ ուղղորդել նրա վարած քաղաքականությունը:
Այնպես որ, մեր ականջներից վերմիշել մի կախեք:
Կարեն Անդրեասյան


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից