Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ զգալի առաջընթաց է ապահովվել։
«Հիմա քիչ հավանական է, որ որևէ մեկը հանձն կառնի նշել ժամկետները (խաղաղության պայմանագրի ստորագրման): Բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղի՝ պատկանելության հիմնական հարցը այժմ լուծված է, այն լուծվել և կարգավորվել է Հայաստանի կողմից Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու որոշմամբ, կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում սկսվում է «կայուն հրադադարի ժամանակաշրջան», և Ադրբեջանը գիտակցում է, որ տարածաշրջանում հայ բնակչության օրինական շահերն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։
«Մինչև այս համաձայնագրի վրա աշխատանքի ավարտը մնում են շատ տեխնիկական հարցեր», - ավելացրել է Պեսկովը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից