Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներին
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30,000 երեխա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ադրբեջանը, 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնության մերժումից հետո, վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչպես ասել են փորձագետները, սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը: Երեխաները թիրախ չեն, բայց արդեն 2 երեխա սպանվել է, 13-ը վիրավորվել են», - գրել է մարզիկը դիմելով նաև ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ