Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող 14.839 անձ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
«2023 սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին, բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,-ասաց Դավթյանը:
Նա նաև ընդգծեց՝ Ռուսաստանի Դաշնության հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի:
«Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, և օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, ևս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,-նշեց Դավթյանը:
Իսկ, թե ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանից դեպի Հայաստան աշխուժացած ներհոսքը որքանո՞վ է արտացոլված՝ նա պատասխանեց՝ պատկերը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2021 թվականից սկզբից հաշվառվածների թիվը 4277 է, իսկ մնացած շուրջ 6000-ը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում վերոնշյալ կարգավորումների արդյունքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև