Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

2018թ. 5,5 հազար մարդ կկրճատվի պետական ապարատից

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2018թ. պետական բյուջեն փորձել են նախագծել մեկ ընդհանուր կանոնով՝ հարկաբյուջետային քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ. «Մենք պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճին: Բազմաթիվ վերլուծություններ ցույց են տալիս, որ 3 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն չի ընձեռում, որպեսզի մեր առջեւ ծառացած խնդիրները կայուն ձեւով լուծենք: Հարկաբյուջետային քաղաքականությունը տարբեր փուլերում պետք է լինի խելամիտ: 2018թ. պարտք-ՀՆԱ ցուցանիշը 1 տոկոսային կետով հնարավոր է նվազեցնել, նկատի ունեմ Կառավարության պարտքը: Հիմնական ներդրումները գնալու են արդյունաբերության ոլորտ: Ակնկալվում է, որ գյուղատնտեսությունն ու շինարարությունը վերականգնման նշաններ ցույց կտան: Գյուղատնտեսության աճն ակնկալվում է 3-4 տոկոս, շինարարության պահանջարկը գնալով մեծանում է ու վերջին տարիներին արձանագրված անկման միտումները կշտկվեն»:
Նախարարը տեղեկացրեց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին եղել է հարկերի հավաքագրման 8,8 տոկոս աճ, իսկ մինչեւ տարեվերջ ակնկալում են ունենալ մինչեւ 10 տոկոսանոց աճ. «Այս տարի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 0,6 տոկոս, 2018թ. ակնկալում ենք այս ցուցանիշը բարելավել լրացուցիչ 0,4 տոկոսային կետով: Սա բալանսավորված ցուցանիշ է»:
Այս տարի պետական բյուջեից աշխատավարձ ստանում է 144 հազար մարդ եւ աշխատավարձային ֆոնդը կազմում է 246 մլրդ դրամ՝ առանց ուժային նախարարությունների. «2018թ. 5,5 հազար մարդով պակասելու է եւ, հետեւաբար, աշխատավարձային ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով: Կառավարությունը փորձում է այսպիսով վերաիմաստավորել ծախսերը: Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե մարդ ենք փորձում կրճատել՝ կրճատելը շատ վատ գործիք է, վատ մոտեցում է, այլ պետք է ասել՝ դուրս գալ ֆունկցիոնալությունից: Այս տարի 770 մարդ կառավարման ապարատում կրճատվել է, սակայն ծախսերն ավելացել են, որոնց մի մասը գնում է աշխատավարձեր բնականոն աճին, մյուս մասը՝ դեսպանատների՝ փոխարժեքների տատանման արդյունքում աշխատավարձերի աճին, մյուս մասն էլ՝ ՊԵԿ-ի ռեֆորմներն են. որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնես, պետք է ադեկվատ վճարումներ անես տեսուչներին»:

Պաշտպանական ծախսերը կկազմեն 174 մլրդ դրամ: Պետական բյուջեի պահուստային ֆոնդը, ըստ նախարարի, աճեցվել է շուրջ 5-6 մլրդ դրամով:
Վարդան Արամյանը նշեց, որ 2018թ. եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 300 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 464 մլրդ, իսկ պակասուրդը՝ 156,9 մլրդ դրամ. «Եկամուտներն ու ծախսերը հավասար աճում են, սակայն պակասուրդը զսպված է մնում»: