Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարը տեսագրվել է տեսախցիկի կողմից․ Toyota-ն չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ է ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է․ Toyota Camry-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 63-ամյա Աշոտ Հակոբյանը, ով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 07-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Գուրգեն Մարկոսյանը, վերջինը տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել էր, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը