Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և հայտարարել նրան փոխարինողին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ալեքսեյ Ռեզնիկովին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու փաստը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայաբերելով Զելենսկիի տեսաուղերձը։
«Այս շաբաթ խորհրդարանին կառաջարկվի նաև կադրային որոշում կայացնել։ Ես հիմա ուզում եմ դա որոշակիացնել։ Որոշեցի փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցավ լայնամասշտաբ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է նա։
Ըստ Ուկրաինայի նախագահի, նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը։
«Ուկրաինայի Գերագույն խորհուրդը լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ավելացրել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև