Երեկվա գործողություններով Ադրբեջանը, միգուցե, ուզում էր շեղել ուշադրությունն այսօրվա հանրահավաքից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սոթքում երեկ տեղի ունեցած սահմանային լարվածությամբ Ադրբեջանը փորձ է ճնշումներ գործադրել հայ ժողովրդի նկատմամբ՝ շեղելով այս կամ այն քաղաքական հարցից։
«Ադրբեջանը նպատակ ունի սեղմել օղակը հայ ժողովրդի շուրջ ու երեկվա դեպքերով միգուցե նպատակ են ունեղել շեղել ուշադրությունն այսօրվա հանրահավաքից։ Կոչ եմ անում այսօր լինել Ազատության հրապարակում, գտնում եմ, որ այդ հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու առումով։ Արցախն իրականում ինքնորոշվել է Խորհրդային միության փլուզումից հետո ու իր պատմական տարածքում իր իրավունքների շրջանակներում իրականացրել է իր գոյութենական խնդիրը՝ այս ճանապարհին ստեղծելով Պաշտպանության բանակ։ Այս իրականության մեջ, երբ մեր տարածաշրջանում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի կեղծ խաղաղության օրակարգը, Ադրբեջանի սանձարձակ գործողությունները վկայում են նրա մասին, որ Ադրբեջանը, խոսելով խաղաղության մասին, փորձում է ազդել Հայաստանի ու Արցախի վրա»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հեռահար նպատակն Արցախի հայաթափումն է ու Հայաստանի գոյություն չունենալը տարածաշրջանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից