Արցախցին պայքարում է նաեւ Հայաստանի համար, մենք վաղը պետք է ցույց տանք, որ իր կողքին ենք. Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
«Հանրահավաքի նպատակն է, որ համաժողովրդական մակարդակով աջակցություն ցույց տանք Արցախին: Ասենք, որ իր կողքին ենք, մենակ չենք թողնում, համաձայն չենք այն քաղաքականության հետ, որն այսօր վարում են Հայաստանի իշխանությունները»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանը:
Նա կոչ արեց քաղաքացիներին` վաղը մասնակցել հանրահավաքին:
«Այն պայքարը, որն այսօր տանում է արցախցին, նաեւ մեր պայքարն է: Չեմ կարծում, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, մենք ավելի կարեւոր գործ ունենք, քան շրջափակված Արցախին մեր զորակցությունը հայտնելն է, որովհետեւ արցախցին պայքարում է նաեւ մեզ համար: Մենք պետք է հստակ ուղերձ փոխանցենք, որ առանց Արցախի չենք պատկերացնում Հայաստանի ապագան»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ այս օրերին, ի աջակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում անցկացվում եւ անցկացվելու են «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ եւ բողոքի գործողություններ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից