G20-ի գագաթնաժողովը Հնդկաստանում կհսկեն 130 հազար ուժայիններ
Հնդկաստանի իշխանությունները ոստիկանության ու գվարդիայի շուրջ 130 հազար աշխատակիցների կմոբիլիզացնեն G20-ի գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով, որը սեպտեմբերի 9-10-ն անցկացվելու է Նյու Դելիում։
Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Հնդկաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի օրերին կարգուկանոնը կպահպանեն 80 հազար ոստիկաններ, նրանց կօգնեն կամավորական հայրենական գվարդիայի անդամները։ Ծառայություն կիրականացնեն նաև անվտանգության սահմանապահ ուժերը։ Չնախատեսված իրադրության դեպքում 400 հրշեջներ կգտնվեն պատրաստ վիճակում։
Գագաթնաժողովի ժամանակ իշխանությունները կկարգավորեն դեպի Նյու Դելի ուղևորությունը, կպաշտպանվեն քաղաքի սահմանները։ Կառավարությունը մտադիր է գագաթնաժողովի երեք օրերին խնդրել փակել առևտրային ձեռնարկությունները, դպրոցները, վարչական հաստատությունները։
Անվտանգության հատուկ միջոցներ պետք է գործեն այն հյուրանոցներում, որտեղ կիջևանեն գագաթնաժողովի ամենակարևոր հյուրերը, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Սպասվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների ժամանումը Հնդկաստան։ G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև