Եկեք միասին արցախցիներին մեր միասնական ուժը փոխանցենք, միաժամանակ էլ միջազգային հանրությանը ցույց տանք, որ հայը չի հրաժարվել Արցախից ու արցախցուց
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18-ին յուրաքանչյուր երեւանյան ընտանիքից գոնե մեկ հոգի, երեւանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներից գոնե մեկ հոգի պետք է լինի Ազատության հրապարակում։ Ինչո՞ւ։
Առաջին հերթին Արցախցիներին աջակցելու, նրանց ուժ փոխանցելու համար։
Բացի այդ, այդ օրը ոչ թե հանրահավաք, այլ յուրօրինակ համընդհանուր աղոթք է լինելու Արցախի համար։ Մենք պետք է Աստծուն ցույց տանք, թե որքան է մեզ համար կարեւոր Արցախն ու արցախցին:
Եւ բացի այդ, ասելով, թե հրապարակում հավաքվելով ի՞նչի ենք հասնելու, որ գամ, կամ ես կգամ, երբ գործողություն լինի, եւ կամ փնթփնթալով ասել, թե ես սրանց կամ նրանց հրավիրած հանրահավաքին չեմ մասնակցելու, ընդամենը բացահայտում եք, որ ձեզ ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ Հայաստանը, այլ միայն ձեր նեղ անձնական խղճուկ շահը։
Եկեք միասին Աստծուց Արցախի համար ազատագրում խնդրենք ու արցախցիներին մեր միասնական ուժը փոխանցենք, միաժամանակ էլ միջազգային հանրությանը ցույց տանք, որ հայը չի հրաժարվել Արցախից ու արցախցուց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից