Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 20 %-ով
Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով․ աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչության համար կազմել է 2,82 և նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել 19,6 %-ով։ Հիվանդացության աճ է նշվել Ռուսաստանի Դաշնության 46 սուբյեկտներում, այդ թվում՝ 18 տարածաշրջաններում աճն ավելին է, քան երկրի միջինը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 1035 մարդ, ինչը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելի է 3,3%-ով։ Հոսպիտալացումների թվի ավելացում գրանցվել է Ռուսաստանի 30 սուբյեկտներում, ընդ որում՝ 10 տարածաշրջաններում այս ցուցանիշի աճը երկրի միջինից բարձր է։
Շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 3104 մարդ, ինչը 12,1%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Ըստ օպերատիվ շտաբի տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդությունից մահացել է 11 մարդ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև