Պաշտոնական Փարիզը Բաքվի քայլերն անբարո է որակել
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։
Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։
«Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև սահմանները, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնտեղ ապրելու հնարավորություն առաջարկվի՝ ապահովելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը», - հայտարարել է Կոլոնան:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է և, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է վճռել, այն նաև անբարո է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում