ՌԴ նախագահն ու Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են նաև BRICS-ի ընդլայնումը
Ռոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել։
«Քննարկվել են Յոհանեսբուրգում կայացած BRICS XV գագաթնաժողովի արդյունքները։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, առաջին հերթին, BRICS-ի ընդլայնումը, որն անկասկած կնպաստի միջազգային գործերում ասոցիացիայի ազդեցության մեծացմանը»,- հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցության մասին՝ Ռուսաստանի BRICS-ի նախագահության համատեքստում, որը կսկսվի 2024 թվականի հունվարի 1-ից։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովի կապակցությամբ։
«Դիտարկվել են ռուս-հնդկական հարաբերությունների արդիական հարցերը, որոնք աստիճանաբար զարգանում են առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով։ Նշվել է առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան։ Արտահայտվել է փոխադարձ տրամադրվածություն էներգետիկայի ոլորտում լայնածավալ նախագծերի հետևողական իրականացման և միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ համատեղ աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև