ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Լեռնային Ղարաբաղ մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ «2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների հետ կապված»:
«Կրկնում եմ այդ ժամանակ իմ արած կոչը՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով», - հայտարարում է Միյատովիչը իր պաշտոնական կայքէջում հրապարակած հայտարարությունում:
«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ մարդասիրական և մարդու իրավունքների իրավիճակը տարածաշրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի մատակարարումների ու շտապ բժշկական օգնության հասանելիության երկարատև խափանումների պատճառով», - ընդգծում է հանձնակատարը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հաղորդումները:
«Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության դիմագրաված շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորելու մարդասիրական օգնություն տրամադրողներին և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ անցումը։ Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար», - հայտարարում է Դունյա Միյատովիչը և վերահաստատում իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ «ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից