Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ Ադրբեջանը խաղաղ բնակիչների է առևանգել. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ Ադրբեջանը խաղաղ բնակիչների է առևանգել. սա միջազգային տարբեր կոնվենցիաների ուղիղ խախտում է: Դեռ 2021 թվականից ահազանգում եմ ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կոնկրետ քայլեր իրականացնել՝ իրավական հավասարակշռությունը վերականգնելու համար:
Ադրբեջանը հարյուրավոր հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ վաղուց միջազգային հետախուզում է հայտարարել։
Մինչդեռ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին և ներկա գլխավոր դատախազներին թե՛ ամբիոնից, թե՛ գրավոր նամակներով բազմիցս դիմել եմ պահանջով՝ հստակ քայլեր իրականացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ուղղությամբ, սակայն այս առումով մինչ օրս ոչ մի քայլ չի իրականացվել։
⁉️Եթե ՀՀ իշխանությունները հետախուզում հայտարարեին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, շարունակական դարձած առևանգման դեպքերն այսպիսի հանդգնությամբ գուցե չկրկնվեին:
Առևանգված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, Ադրբեջանն այս հանցավոր վարքագծի համար խստորեն պետք է պատժվի, ՀՀ իշխանություններն ի վերջո պետք է գործեն ի շահ հայի և հայկական երկու պետությունների»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը