«Ռեալ Սոսյեդադի» մարզիչը բարձր է գնահատել Զախարյանի նորամուտն ակումբում
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը բարձր է գնահատել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նորամուտը ակումբում, գրում է «Lenta.ru»-ն:
«Ճիշտն ասած, նա զարմացրեց ինձ։ Ոչ թե մակարդակի, այլ այն առումով, թե ինչպես է հարմարվել թիմին»,- ասել է Ալգուասիլը՝ հավելելով, որ կիսապաշտպանը հիանալի բնավորությամբ տղա է, և ապագայում կդառնա մեծ խաղացող։
Մասնագետը շնորհակալություն է հայտնել նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որ Զախարյանին թույլ է տվել ընտելանալ նոր ակումբին։
Օգոստոսի 25-ին «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության 3-րդ մրցափուլում ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Լաս Պալմասի» հետ։ Զախարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 75-րդ րոպեին։
Կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այդ մարզիկը երեք տարի հանդես է եկել «Դինամոյում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից